Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Չի կարելի ֆանտազիաները կիսել զուգընկերոջ հետ, քանի որ այն թշնամական վերաբերմունքի եւ խանդի առաջացման կարող է հանգեցնել:

Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում: Նոր` կրքոտ հարաբերությունները ժամանակի ընթացքում սպիտակեղենի նման մաշվելու հատկություն ունեն: Եթե ցանկանում եք վերգտնել սիրո կրակը` ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններում, կամ պարզապես սեռական հմտությունները զարգացնել` հարկ է գիտնականների առաջարկած հետեւյալ խորհուրդներին հետեւել.

  1. Տուրք տվեք երեւակայությանը
    Ծանր աշխատանքային օրվա ընթացքում ստիպված եք առնվազն ութ ժամ չտեսնել ձեր զուգընկերոջը: Այդ ընթացքում անչափ կարեւոր է ցանկության «կրակը» վառ պահել: «Կարելի է ռոմանտիկ եւ սեքսուալ բովանդակությամբ տեքստային հաղորդագրություններ ուղարկել: Դրանք շատ լավ հիշեցում են այն մասին, թե որքան բարձր սեռական կապ ունեք զուգընկերոջ հետ եւ որքան բարձր եք գնահատում նրա ֆիզիկական եւ ներքին գեղեցկությունը», - The Mediacal Daily-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է դոկտոր Ֆրան Ուոլֆոշը` Բեվերլի Հիլզից:  Սովորական «սիրում եմ քեզ»-ն անգամ արդյունավետ է, սակայն մինչ այդ` առավոտյան կարելի է սեքս կազմակերպել` օրը «ճիշտ ոտքի վրա» սկսելու համար, ինչը կարող է խթանիչ հանդիսանալ` ավելի կրակոտ հաղորդագրությունների համար: Բացի այդ, ինչպես Սիդնեյի  IVF կլինիկայի գիտահետազոտական խումբն է պարզել, առավոտյան սեքսը կարող է սերմնահեղուկի որակի եւ նույնիսկ կնոջ պտղաբերության վրա դրական ազդեցություն ունենալ:

  2. Ամսվա ընթացքում առնվազն մեկ օր զուգընկերոջից հեռու անցկացրեք
    Առանձին կյանք վարող զույգերը միմյանց կարոտելու հնարավորություն ունեն եւ բարձր են գնահատում կարճ ընդմիջումից հետո հանդիպելու հնարավորությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ գիշեր տանը չմնալով` կարելի է սեռական հարաբերությունների հաճախականության աճի եւ կենցաղային խնդիրների հետ կապված սթրեսի նվազման հասնել: 

  3. Խոսեք ննջարանում
    Զույգերը պետք է արտահայտեն իրենց սեքսուալ կարիքներն ու ցանկությունները: Այս տեսանկյունից տղամարդիկ ավելի համարձակ են, ինչի պատճառը խորը պատմական արմատներ ունի, քանի որ ոչ հեռավոր անցյալում կանայք միայն կենցաղային աշխատանքով, խոհարարությամբ եւ «ննջասենյակային» պարտականություններով» էին ներշնչված, մինչ տղամարդիկ սովոր էին ողջ օրը դրսում անցկացնելուց հետո գումար բերել տուն:

  4. Նորարար եղեք
    Կանխատեսելի եւ միապաղաղ կյանք վարող զույգերը պետք է սեռական հարաբերությունները ննջարանից դուրս բերեն:  Ամուսնությունների եւ ընտանեկան հարցերով թերապեւտ Լեսլի Դոարեսը խորհուրդ է տալիս անպայման արձակուրդ գնալ: Վերադարձին ննջասենյակն ավելի հաճելի վայր կդառնա:

    Սակայն, մեկ այլ հետազոտության համաձայն, սեռական ակոսները հաղթահարելու համար հարկավոր է «ֆանտազիա կիրառել, բայց եւ բերանը փակ պահել»: Ասել է թե` չի կարելի  ֆանտազիաները կիսել զուգընկերոջ հետ, քանի որ այն թշնամական վերաբերմունքի եւ խանդի առաջացման կարող է հանգեցնել: «Եթե անգամ մտքում հակառակ սեռի մարզիկների մի ողջ բանակ եք պատկերացնում, փառք եւ հալելույա, բայց հանկարծ չփորձեք բարձրաձայն խոսել այդ մասին», - զգուշացրել է դոկտոր Ուոլֆոշը` հավելելով, որ ննջասենյակ մտնելիս հարկավոր է բոլոր մտահոգությունները մի արկղի մեջ խցկել, փակել եւ մոռանալ դրա գոյության մասին: «Պարզապես պահը վայելեք», - խորհուրդ է տվել մասնագետը:

  5. Ննջասենյակը մանուշակագույնով հարդարեք
    Անկախ նրանից` ձեր սիրած երանգն է, թե` ոչ, մանուշակագույնը կարող է հրաշքներ գործել սեռական կյանքում: Հետազոտությունը ցույց է տվել, որ հիշյալ խորհրդին հետեւողները շաբաթական միջինը չորս անգամ սեռական հարաբերություն են ունենում, իսկ «կարմիր» ննջասենյակի բնակիչները` երեք: Այնպես որ, շտապեք մանուշակագույն սպիտակեղեն եւ կահույք գնել` սեռական կյանքն ակտիվացնելու համար:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. novouralsk.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ